
Magnum-ը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Ռոբերտ Կապայի, Անրի Կարտիե-Բրեսոնի, Դեյվիդ Սեյմուրի և Ջորջ Ռոջերի կողմից։ Այն լուսանկարիչների կոոպերատիվ է, որն այսօր ունի շուրջ 60 անդամ: Հիմնվելով հումանիստական արժեքների վրա՝ այն միակ խոշոր ֆոտոգործակալությունն է, որը մշտապես պահել է Հայաստանը իր ուշադրության կենտրոնում։
Հայաստանի քրոնիկները՝ Magnum-ի ֆոտոխցիկում ցուցահանդեսը ներկայացնում է Magnum-ի ինը լուսանկարիչների աշխատանքներ, որոնք փաստավավերագրում են Հայաստանը 20-րդ դարի վերջից մինչև մեր օրերը: Ընտրված լուսանկարներն արվել են Հայաստանի նորագույն պատմության ամենադժվար ժամանակաշրջաններում, երբ ամեն պահ կարող էր վճռել երկրի անընդհատ հետաձգվող ապագան*:
Եթե դիտարկենք Մագնումի լուսանկարչական ժառանգությունը՝ որպես որոշակի գեղարվեստական լեզու ճգնաժամերի և աղետների մասին, ապա ի թիվս բազմաթիվ այլ լեյտմոտիվների՝ ընդգծվում է հույսի թեմայի կարևորությունը՝ հարսնացուի, նորածին երեխայի և լարախաղաց կերպարի մեջ, որոնք խորհրդանշում են, թե որքան փխրուն է խաղաղությունը
*Հայաստանը բազմիցս անհաջողություններ է կրել անկախ ինքնորոշման իր ձգտումներում։