
Անուշ Բաբաջանյանը հայ լուսանկարիչ է VII Photo-ում և հետազոտող National Geographic-ում: Անուշն ապրում է միաժամանակ և՛ Մյունխենում, և՛ Երևանում:
Անուշը մասնագիտացած է սոցիալական պատումներում և անձնական պատմություններում: Նա աշխատում է Հարավային Կովկասում և շարունակաբար լուսանկարում Կենտրոնական Ասիայում և աշխարհի տարբեր երկրներում։
Անուշ Բաբաջանյանը վերջերս հրատարակել է «Անհանգիստ տուն» գիրքը՝ նվիրված Արցախին։
Անուշը հաղթել է 2023 թվականի World Press Photo մրցույթի երկարաժամկետ նախագծերի կատեգորիայում՝ «Կոտրված ջրեր» նախագծով, որը լուսանկարել է Կենտրոնական Ասիայում։ 2019 թվականին նա ստացել է Canon-ի կանանց լուսանկարիչների մրցանակը՝ Արցախում իր կատարած աշխատանքի համար։ Նրա լուսանկարները հրապարակվել են The New York Times-ում, Washington Post-ում, GEO-ում, The Wall Street Journal-ում և այլ միջազգային հրատարակություններում։